AM
20 Փետրվար 2012 - 12:10 AMT

Եմենի ընտրատեղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյուն

Եմենի Ադեն քաղաքի ընտրատեղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Այդ մասին հաղորդում են տեղի իշխանությունները:

«Պայթյունը վնասել է շենքի պատը, պայթյունի ալիքը կոտրել է հարևան շինությունների ապակիները»,- հաղորդել է Եմենի իշխանությունների ներկայացուցիչը, նշելով, որ տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: