AM
20 Փետրվար 2012 - 12:18 AMT

ԶԼՄ-ներ. Գերմանիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին

Գերմանիայի նախագահի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մարտի 18-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով բունդեսթագի մամլո քարտուղար Նորբերտ Լամերտին:

Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իշխող կոալիցիան առաջադրում է նախագահի պաշտոնում ընդդիմադիր քաղաքական գործիչ և իրավապաշտպան Յոահիմ Հաուկի թեկնածությունը: