Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է մի շարք չգրանցված կուսակցությունների ղեկավարների, մասնավորապես, Վլադիմիր Ռիժկովի, Բորիս Նեմցովի, Սերգեյ Ուդալցովի, Սերգեյ Բաբուրինի, Անատոլի Պանֆիլովի և այլոց հետո: Նախագահը, ելույթ ունենալով հյուրերի առաջ, նշել է, որ հանդիպմանը ներկա են մարդիկ, ովքեր հարում են տարբեր քաղաքական հայացքների, և դա լավ է, քանի որ «մենք պետք է հասկանանք, թե որ ուղղությամբ պետք է զարգանա մեր քաղաքական համակարգը»:
Չգրանցված կուսակցությունների ղեկավարները նախագահի հետ քննարկել են քաղաքական բարեփոխումները: Մեդվեդևը մերժել է նախագահի ընտրությունները հետաձգելու ընդդիմության առաջարկը՝ անվանելով այդ գաղափարը հետաքրքիր, բայց չափազանց արմատական:





