AM
21 Փետրվար 2012 - 06:06 AMT

ԱՄՆ նախագահը մարտի 5-ին Իսրայելի վարչապետի հետ կքննարկի իրանական խնդիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 5-ին հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, սպասվում է, որ հանդիպման հիմնական թեման կդառնա Իրանի միջուկային ծրագիրը և դրա ազդեցությունը մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության վրա:

Հանդիպումը տեղի կունենա Իսրայելի վարչապետի ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում, որը ծրագրված է մարտի 4-6: Այցի գլխավոր նպատակը Նեթանյահուի ելույթն է Հասարակայնության հետ կապերի ամերիկա-իսրայելյան կոմիտեի ամենամյա հանդիպմանը: