«Հայացք» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով, ցավոք, գինվորի մահացության մի նոր դեպք է գրանցվել, ինչը դեռևս պաշտոնապես չի հայտարարվում: Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում թոքաբորբով հիվանդացել է միանգամից մի քանի զինվոր: Նրանցից 19-ամյա Նարեկը տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ, սակայն երկու օր անց մահացել է: «Մեր թերթի վաղվա համարում մանրամասներ կներկայացնենք այս դեպքի առթիվ»,- գրում է թերթը:





