AM
21 Փետրվար 2012 - 06:26 AMT

«Հրապարակ». Մենուա Հարությունյանը որոշել է մեր ժամանակների «հակահերոսը» դառնալ

ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը որոշել է մեր ժամանակների «հակահերոսը» դառնալ. օրեր առաջ նրա հայտարարությունը` ի պաշտպանություն Հայկ Գևորգյանին ձերբակալած Վովա Գասպարյանի, երեկ էլ` ընդդեմ բնապահպանների, որոնք, իր կարծիքով, «փորձում են արդարացնել իրենց ստացած գրանտները», ցնցել են ինտերնետ-հանրությանը:

Ինչ վերաբերում է այն դերասաններին և շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին իրենց զորակցությունը հայտնելու պայքարողներին, ապա, ըստ Մենուայի, «նրանց տված վնասն ավելի շատ է այս երկրին, մեր երեխաներին ու գալիք սերունդներին, քան եթե նույնիսկ այդ երկու ծառը կտրեն: Իմ մոտ տպավորություն է, որ վերջին շրջանում առավել հաճախ ու առավել բարձր բարոյականության մասին խոսում են անբարոյականները»: