AM
21 Փետրվար 2012 - 06:37 AMT

Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը

Մայրենի լեզվի միջազգային օրը (Inernational Mother Language Day), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի կողմից հռչակվել է 1999թ. նոյեմբերի 17-ին, նշվում է ամեն տարի` սկսած 2000թ. փետրվարից, լեզվային և մշակութային բազմազանությանն օժանդակելու նպատակով, հաղորդում է calend.ru-ն:

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովն իր հերթին իր բանաձևում 2008 թվականը հայտարարել էր Լեզուների միջազգային տարի (International Year of Languages): 2010 թվականը հռչակվել էր Հանուն մշակույթների մերձեցման միջազգային տարի (International Year for the Rapprochement of Cultures):