AM
21 Փետրվար 2012 - 07:02 AMT

Իրանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները

Հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները մեկնարկել են Իրանի հարավում, հաղորդում է Tehran Times թերթը` հղում կատարելով «Հաթամ օլ Անբիա» ՀՕՊ կայանի հայտարարությանը: Զորավարժությունները, որոնք ստացել են «Սարալլա» անվանումը, կտևեն չորս օր: Դրանց ընթացքում կփորձարկվեն Իրանում արտադրված ՀՕՊ առաջնային զենիթային հրթիռներն ու հրետանային համակարգերը, տարբեր ռադիոլոկացիոն համակարգեր, ինչպես նաև ՌՕՈՒ հետախույզ ինքնաթիռները:

Զորավարժությունների նպատակներից մեկը խիտ բնակեցված շրջանների, խոցելի կենտրոնների և միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակմանն արձագանքելու պատրաստականության բարձրացումն է: