AM
21 Փետրվար 2012 - 07:10 AMT

Ռուսաստանը չի մասնակցի «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը

Ռուսաստանը չի մասնակցի «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը, որն առաջարկել են անցկացնել Թունիսում, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում: Ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունում, գերատեսչությանը «պարզ չէ այդ նախաձեռնության իրական ուղղվածությունը»:

«Ըստ ստացված տեղեկատվության, Թունիս են կանչել ընդդիմության առանձին խմբերի, իսկ սիրիական կառավարության ներկայացուցիչները հրավիրված չեն համաժողովին: Դա նշանակում է, որ իշխանությանը սատարող Սիրիայի բնակչության մեծ մասի շահերը չեն ներկայացվելու»,- հայտարարել է Լուկաշևիչը: