AM
21 Փետրվար 2012 - 07:13 AMT

Մեքսիկայի նախագահի քրոջը կասկածում են ընտրողներին կաշառելու մեջ

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի քրոջը, որն առաջադրվել էր 2011թ. նոյեմբերին Միչոական նահանգի նահանգապետի պաշտոնում, կասկածում են ընտրողներին կաշառելու մեջ, հայտնում է Associated Press:

Փետրվարի 20-ին մեքսիկական ԶԼՄ-ները հրապարակել են ձայնագրություն, որտեղ, ինչպես պնդում են, նախագահի քույրը՝ Լուիզա Մարիա Կալդերոնը բանակցում է ընտրակաշառքի մասին իր նախընտրական շտաբի աշխատակիցների հետ: Նա, մասնավորապես, ասում է, որ «փող կթափի այնտեղ, որտեղ դա անում են մյուս թեկնածուները»: