AM
21 Փետրվար 2012 - 07:17 AMT

Ոստիկանությունը Դամասկոսում և Հալեպում ցրել է ցուցարարներին

Դամասկոսի մի շարք թաղամասերում երկուշաբթի օրը ձեռնարկվել են անվտանգության խոստացված միջոցներ անկարգությունները կանխելու համար: Ինչպես հաղորդել է «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը, ընդդիմության ակտիվիստները, այնուամենայնիվ բողոքի ակցիա են անցկացրել Բաղդադ փողոցում, ինչպես նաև Ջուբար, Քֆար Սուսա, Մայդան շրջաններում: Սիրիական ԶԼՄ-ներն այդ տեղեկատվությունը չեն հաստատում, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ընդդիմության ներկայացուցիչների տեղեկատվության համաձայն, մեկ օրվա ընթացքում բռնության զոհ են դարձել ավելի քան 30 հոգի: Դամասկոսում Ազգային խորհրդի շենքի մոտ այսօր տեղի կունենա իշխանությունների կողմից թույլատրված ներքին ընդդիմության ցույցը: Այն կգլխավորի Հանուն ազատության և փոփոխության ազգային ճակատի առաջնորդ Քադրի Ջամիլը: