AM
21 Փետրվար 2012 - 07:27 AMT

Լիբիայում տեղի են ունեցել 40 տարվա ընթացքում առաջին ընտրությունները

Լիբիայում տեղի են ունեցել 40 տարվա ընթացքում առաջին ընտրությունները: Միսրաթա քաղաքի բնակիչները երկուշաբթի օրը ընտրամասեր են ներկայացել, որպեսզի 245 թեկնածուներից ընտրեն 28 հոգու, ովքեր կմտնեն քաղաքային խորհրդի կազմի մեջ: Նոր աշխատակազմին սպասվում է 2011թ. հակամարտության ընթացքում ավերված Միսրաթայի վերականգնման դժվարին աշխատանքը, հաղորդում է «Իզվեստիան»:

«Մենք կյանքում առաջին անգամ զգում ենք, որ մենք մարդ ենք: Մենք կարող ենք ընտրել նրան, ում ուզում ենք, դա երջանկություն է ողջ լիբիական ժողովրդի համար, և աստված տա` հետագայում միայն ավելի լավ լինի»,- տեղի ուսուցչուհի Բասմա Ֆորթեյի խոսքն է մեջբերում Reuters-ը: