Ֆրանսիական մամուլը հրապարակել է սենսացիոն ապացույցներ այն մասին, որ Ադոլֆ Հիտլերը որդի է ունեցել: Լրագրողների տեղեկությունների համաձայն, Հիտլերի և երիտասարդ ֆրանսուհու անօրինական որդին ծնվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Այն մասին, որ ինքը Հիտլերի որդին է, Ֆրանսիայի քաղաքացի Ժան Մարի Լորեն հայտարարել է դեռ 1981-ին, հրապարակելով «Քո հոր անունը Հիտլեր է եղել» անվանումով ինքնակենսագրությունը: Չորս տարի անց հեղինակը մահացել է 67տ հասակում՝ այդպես էլ ոչ մեկին չապացուցելով իր ծագումը:
Սակայն ապացույցները երևան են եկել նրա փաստաբան Ֆրանսուա Գիբոյի ջանքերի շնորհիվ, հաղորդում է LePoint ամսագիրը: Նա հայտարարել է, որ նրա հաճախորդի խոսքերն ապացուցվում են փաստաթղթերով և լուսանկարներով: Նա նաև պատմել է այն մասին, որ Լորեն բացահայտել է իր բարդ ծագումնաբանությունը:
Բոլոր հավաքված ապացույցները ենթարկվելու են վերլուծության, որից հետո մտնելու են ֆրանսիացու վերահրատարակված ինքնակենսագրության մեջ: Ֆրանսուա Գիբոյի կարծիքով, դա հնարավորություն կտա Լորեի ժառանգորդներին հավակնել Հիտլերի «Mein Kampf» գրքի վաճառքից ստացված հոնորարներին;





