AM
21 Փետրվար 2012 - 07:38 AMT

Իրանի պատճառով նավթի գներն աճել են

Նավթի համաշխարհային գները աճել են՝ փետրվարի 20-ին Նյու Յորքի ապրանքահումքային բորսայում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում, քանի որ Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է այդ հումքի առաքումը Ֆրանսիա ու Մեծ Բրիտանիա:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, երկուշաբթի բորսայում նավթի գներն աճել են 1,95 տոկոսով և կազմել են 105,26 դոլար մեկ բարելի համար: Հարկ է նշել, որ սա ամենաբարձր գինն է վերջին ինը ամսվա ընթացքում: