AM
21 Փետրվար 2012 - 08:02 AMT

«Մահմեդական եղբայրները» քննադատել են Եգիպտոսի իշխանություններին տնտեսական բարեփոխումների ձախողման համար

«Մահմեդական եղբայրները» քննադատել են Եգիպտոսում իշխող ռազմական մարմնին` մեղադրելով նրան երկրում տնտեսական ճգնաժամի և անվտանգության խնդիրների լուծումը ձախողելու մեջ:

«Եգիպտոսը տուժում է տնտեսական ճգնաժամի և անվտանգության խնդիրների պատճառով, որոնց առկայությունը հաստատում է կառավարության թուլությունը»,- իր հայտարարության մեջ նշում է եղբայրության Ազատության և արդարության կուսակցությունը (FJP):

Ինչպես հաղորդում է Press TV-ն, կուսակցությունը կրկին հայտարարել է ազգային միասնության նոր կաբինետի ձևավորման` իր անհրաժեշտության մասին: