AM
21 Փետրվար 2012 - 08:25 AMT

Մոսկվայի «Չկալովսկայա» մետրոյի կայարանը փակել են կասկածելի ճամպրուկի պատճառով

Մոսկվայի «Չկալովսկայա» մետրոյի կայարանը փակել են կասկածելի ճամպրուկի պատճառով, Ինտերֆաքսին է հայտնել աղբյուրն իրավապահ մարմիններում:

«Երկուշաբթի առավոտյան «Չկալովսկայա» մետրոյի կայարանի ստորգետնյա սրահում անհայտ ճամպրուկ է հայտնաբերվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ծառայողական շան օգնության զննությունից հետո դեպքի վայր են կանչվել սակրավորներ՝ ճամպրուկն ավելի մանրամասն զննելու համար:

«Մարդիկ տարհանվել են, կայարանն այժմ չի գործում»,-ասել է «Ինտերֆաքսի» զրուցակիցը: