Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն «անուղղելի սխալ» է համարել Աջարիայում Ազիզիեի մզկիթը վերականգնելու ներկա իշխանությունների որոշումը: Ինչպես հայտարարել է «Ասավալ Դասավալի» օրաթերթին տված հարցազրույցում Շևարդնաձեն, այդ որոշումը կարող է ուժեղացնել մահմեդական ազդեցությունն Աջարիայում:
Նախկին նախագահն այս իրավիճակում հույսը դրել է միայն համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի «իմաստուն խոսքի» վրա, հաղորդում է Գրուզիա Online-ը:





