AM
21 Փետրվար 2012 - 08:35 AMT

Աֆղանստանում տեղի են ունենում ցույցեր ամերիկյան զինվորականների կողմից Ղուրանը հրկիզելու դեմ

Աֆղանստանում երեքշաբթի առավոտյան տեղի է ունենում ամերիկյան զինվորականների կողմից Ղուրանը հրկիզելու դեմ միանգամից երկու ցույց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Պաժվակ լրատվական գործակալությունը:Հարյուրավոր ցուցարարներ Պուլի Չարխի շրջանում փակել են Քաբուլ-Ջելալաբադ մայրուղին: Ցուցարարները պահանջում են Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի անհապաղ վտարումը: Պուլի Չարխիում ցուցարարները պահանջում են, որպեսզի ժամանեն իշխանության ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, ցույցը խաղաղ է ընթանում;

Իսկ ահա Բաղրամում ռազմական բազայի մոտ ցույցն անվերահսկելի բնույթ է ընդունում: Ցուցարարներն արդեն հրկիզել են ռազմաբազայի աֆղանական պահակակետի մի քանի փայտե շինություններ և զինվորականների վրա քարեր են նետել: