AM
21 Փետրվար 2012 - 08:38 AMT

Սաուդյան Արաբիան վերականգնել է Իրաքի հետ դիվանագիտական հարաբերությունները

Սաուդյան Արաբիան 22 տարվա մեջ առաջին անգամ իր դեսպանին ուղորդում է Բաղդադ, հաղորդել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Հոշիյար Զեբարին:

Սաուդյան դեսպանը ետ էր կանչվել Իրաքից 1990-ին Քուվեյթի դեմ Իրաքի ագրեսիայից հետո, որը գլխավորել էր Սադամ Հուսեյնը, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:

Ներկա որոշումը նշանակում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների լիակատար վերականգնում: