Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հուսով է, որ Մոսկվան ու Պեկինը, որոնք դեմ հանդես եկան ՄԱԿ ԱԽ Սիրիայի գծով բանաձևին, կփոխեն իրենց դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին:
Անդրադառնալով ուրբաթ օրը Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը, որին կհավաքվեն ինչպես արաբական, այնպես էլ արևմտյան երկրների ներկայացուցիչները, Նաբիլ ալ Արաբին ասել է. «Հանդիպումը Թունիսում կմիավորի բազում երկրների, այդ հանդիպումների նպատակն է մեծ ճնշում գործադրել սիրիական ռեժիմի վրա: Որոշակի ազդանշաններ են ստացվում Չինաստանից և նույնիսկ ինչ-որ տեղ Ռուսաստանից, որ նրանց դիրքորոշումը կարող է փոխվել»:





