Իրանի ՌԾՈւ երկու ռազմանավ փետրվարի 21-ին Սուեցի ջրանցքով Միջերկրական ծովից անցել էր Կարմիր ծով, հայտնում է Reuters-ը: Երկու նավերը փետրվարի 18-ին մուտք են գործել սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ երկու օր կայանել են ի նշան համերաշխության Սիրիայի իշխանությունների հետ:
Արաբական մամուլը ենթադրություններ էր անում, թե ռազմանավերի վրա առկա են սիրիացի ապստամբների միջև ռադիոկապին խոչընդոտող սարքավորումներ, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:
Ռազմանավերը լքել են Տարտուսը և ուղևորվում են դեպի տուն, հայտնում է Lenta.ru-ն:





