Փետրվարի 21-ին ժամը 10.00-ից Երևանի ճանապարհային ոստիկանությունը փակել էր Աբովյան-Հերացի փողոցների ավտոճանապարհային գետնանցումի մուտքը, քանի որ «Երևան ջուր» ՓԲԸ կողմից գետնանցումի մեջ իրականացվում էին մաքրման աշխատանքներ:
Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Կամո Արեյանը շահագրգիռ կազմակերպություններին հանձնարարել էր Երևանը ձնհալքի ջրերից և հեղեղումներից պաշտպանելու, ինչպես նաև բնականոն ջրահեռացումը կազմակերպելու նպատակով, մասնավորապես, մաքրել, կարգի բերել ջրահեռացման համակարգերը:
Սակայն «Երևան Ջուր» ընկերությունը, ըստ «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի, որոշել է անել ավելին. անձևատարներից զատ, ամբողջապես մաքրել ձյունից ինչպես նշված, այնպես էլ Կորյուն-Հերացի և Խանջյան-Սայաթ-Նովա գետնանցումները, դրանով իսկ նպաստելով տրանսպորտի աշխատանքին:
Ժամը 12.27-ին առաջին ավտոմեքենաներն անցան գետնանցումով, իսկ «Արևելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի աշխատակիցները Արթուր Զակեոսյանի գլխավորությամբ ձեռնամուխ եղան մաքրման աշխատանքներին Կորյուն-Հերացի գետնանցումի մեջ:





