AM
21 Փետրվար 2012 - 10:29 AMT

Սիրիայի զինված ուժերը վերսկսել են Հոմսի գնդակոծությունը

Սիրիայի զինված ուժերը վերսկսել են Հոմս քաղաքի թաղամասերի հրետանային գնդակոծությունը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ:

Ընդդիմադիր ակտիվիստները հաղորդում են, որ երեքշաբթի օրվա ընթացքում սպանվել է առնվազն 12 մարդ, շուրջ 100-ը վիրավորվել են:

Վերջին օրերին սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ սիրիական բանակը Հոմս է ուղարկել նոր ուժեր և հնարավոր է, պատրաստվում է նոր գործողության: