AM
21 Փետրվար 2012 - 10:34 AMT

Ռուսաստանն առաջարկում է Սիրիա գործուղել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդին

Ռուսաստանն առաջարկում է Սիրիա գործուղել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդին՝ հումանիտար օգնության առաջարկով: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Twitter-ի պաշտոնական աքաունթում զետեղված հաղորդագրության մեջ, հայտնում է «Վեստին»:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նախօրեիկ հայտարարել է, որ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում կառաջարկի հումանիտար օգնություն ցուցաբերել Սիրիային: