AM
21 Փետրվար 2012 - 12:00 AMT

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դիզելային վառելիք են գողացել

Փետրվարի 20-ի գիշերը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արման Գ.-ին, որի վարած «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է 20 լիտրանոց 4 տարա` 80 լիտր դիզելային վառելիքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արման Գ.-ն վառելիքը գողացել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից: Կատարվում է քննություն: