AM
21 Փետրվար 2012 - 12:16 AMT

Մոհամադ Հեջազի. Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել

Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել հակառակորդին, եթե զգա, որ իր ազգային շահերը սպառնալիքի տակ են, երեքշաբթի հայտարարել է Իսլամի հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատարներից մեկը՝ գեներալ Մոհամադ Հեջազին «Պարս» գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է Ինտերֆաքսը:

«Եթե մենք զգանք, որ մեր թշնամիները սպառնալիքի տակ են դնում մեր ազգային շահերը, մենք միջոցներ կձեռնարկենք չսպասելով նրանց գործողություններին,-հայտարարել է նա: