AM
21 Փետրվար 2012 - 13:20 AMT

Հնագետներն Եգիպտոսում հուղարկավորության հինավուրց նավակ են հայտնաբերել

Եգիպտոսում հուղարկավորության հինավուրց նավակ է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է MIGnews-ը, փարավոն Քեոփսի հուղարկավորության նավակի հետազոտման ու պահպանման աշխատանքը բացահայտում է եգիպտացիների պատկերացումը հանդերձյալ աշխարհի մասին:

Քեոփսը հայտնի է նրանով, որ նրա օրոք ավարտվեց Եգիպտոսի Մեծ բուրգի կառուցման աշխատանքը, որը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է: