AM
21 Փետրվար 2012 - 14:06 AMT

Լարվածությունը իրանա-ադրբեջանական հարաբերություններում աճում է

Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ադրբեջանական կողմին իրանցի լրագրողների ձերբակալության առնչությամբ: Իրանի Fars գործակալությունը հայտնել է, որ Իրանի դեսպանատունը դիմում է տարածել, որտեղ ասվում է, որ լրագրողների ձերբակալությունը հակասում է միջազգային նորմերին, հետևաբար, Իրանի դեսպանատունը պահանջում է անհապաղ ազատ արձակել լրագրողներին:

Բաքվում ձերբակալվել է Իրանի Sahar հեռուստաընկերության թղթակից, Ադրբեջանի քաղաքացի Անար Բայրամլին: Ըստ ոստիկանության, նրա մոտ հայտնաբերվել է 0,387 գրամ հերոին: