ԱՄՆ Պակիստանին է հանձնել ծովային հետախուզության երկու`P-3C ինքնաթիռ, որոնք զինված են ամենաժամանակակից ավիացիոն տեխնիկայով:
Այդ ինքնաթիռները հանձնվել են` այլ երկրների ԶՈւ-ին ֆինանսական օգնության ցուցաբերման ծրագրի շրջանակներում:
Ընդ որում, Պակիստանը ընդգծել է, որ մտադիր է օգտագործել ստացված ինքնաթիռները Արաբական ծովի հյուսիսային հատվածի օդային տարածքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ծրագրվում էր, որ Պակիստանը ԱՄՆ-ից կստանա նման 6 ինքնաթիռներ` երեք փուլով: Առաջին երկուսը հանձնվել էին 2010թ, սակայն դրանք ոչնչացվել էին 2011թ մայիսին` գրոհայինների հարձակման արդյունքում:





