Ամերիկյան Միսսուրի նահանգում տեղի է ունեցել 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Զոհվածների և տուժածների մասին տեղեկություններ չկան: ԱՄՆ աշխարհագրական ծառայությունը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումները զգալի են եղել ևս 8 նահանգներում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Էպիկենտրոնը գտնվում է Իստ Փրերի քաղաքից ոչ հեռու: Ըստ ստացված տվյալների, որոշ շինություններ լրջորեն վնասվել են:





