Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը շարունակում է մնալ կադրային ռեզերվում: Երեկ թերթիթղթակցի հետ զրույցում նա ասել է, թե դեռ չի աշխատում: Թղթակցի հարցին, թե այս ընթացքում առաջարկներ չեն եղել, նա պատասխանել է. «Դեռ ոչ, երևի դեռ ժամանակը չէ»: Դիտարկմանը, թե ինչպես է որոշվում ժամանակը, ասել է. «Կադրերի ռեզերվում եմ, սպասում եմ, դեռ առաջարկ չի եղել»: «Հրապարակը» հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ Նորայր Մուրադխանյանը պաշտոնանկ արվեց, իսկ նրան փոխարինում է Հովհաննես Քոչարյանը:





