AM
22 Փետրվար 2012 - 07:15 AMT

Վենեսուելայի նախագահը կրկին կվիրահատվի

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ նա պետք է նոր վիրահատության ենթարկվի, քանի որ Կուբայում բժշկական ստուգման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ևս մեկ «վնասվածք»:

Անցած տարվա գարնանը հեռացրել են 57-ամյա Չավեսի կոնքի հատվածում հեռացրել են քաղցկեղային ուռուցքը: Չավեսը լրագրողներին ասել է, որ «վնասվածքը» հայտնաբերվել է նույն տեղում, որտեղ գրեթե մեկ տարի առաջ հեռացվել էր ուռուցքը, այնպես որ անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն: Նա այդ հայտարարությունը կատարել է այն բանից հետո, երբ վենեսուելական մամուլում հաղորդագրություններ են հայտնվել, որ նա մեկնել է Կուբա շտապ բժշկական օգնություն ստանալու համար: