AM
22 Փետրվար 2012 - 07:47 AMT

ՄԱԿ-ը կարող է սահմանափակե՞լ ինտերնետի ազատությունը

Փետրվարի 27-ին Ժնևում կսկսվի դիվանագիտական գործընթաց, որի արդյունքում կընդունվի նոր հայեցակարգ, որը ՄԱԿ-ին աննախադեպ իշխանություն է տալիս ինտերնետի հանդեպ, The Wall Street Journal հրապարակված իր հոդվածում զգուշացնում է Մ.Մաքդաուելը՝ ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի անդամը, հայտնում է InoPressa-ն:

Տասնյակ պետություններ, այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը եռանդորեն պահանջում են կոնվենցիան կնքել մինչև տարեվերջ:

Ըստ հեղինակի, համացանցի կարգավորման նոր ռեժիմը կխարխլի 1988-ից գործող ներկայիս ռեժիմի աշխատանքը: Ինտերնետը հաջողությամբ կառավարվում է ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կառավարման «մուլտիակցիոներային» մոդելով:

Կառավարությունները սովորավաբար չեն միջամտում ինտերնետի աշխատանքին:

Սակայն, այսօր Ռուսաստանը, Չինաստանն ու նրա դաշնակիցները ցանկանում են կոնվենցիայի ազդեցությունը տարածել այն ոլորտների վրա, որոնք նախկինում երբեք չեն կանոնակարգվել: