AM
22 Փետրվար 2012 - 08:13 AMT

Նախագահ Օբաման չդիմացավ գայթակղությանն ու երգեց (Վիդեո)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չդիմացավ գայթակղությանն ու երգեց, կատարելով իր հարյենի քաղաք Չիկագոյին նվիրված երգը Միք Ջագգերի և այլ կատարողների հետ, որոնք ժամանել էին բոլոր ժամանակների լավագույն բլյուզմենների հավաքին Սպիտակ տանը, չորեքշաբթի հայտնել են ՌԻԱ Նովոստին ու Ասոշիեյթիդ Պրեսը:

«Դե, փոքրիկ, միթե դու չես ուզում գնալ»,-երկու անգամ երգել է ԱՄՆ նախագահը Sweet home Chicago երգի այս տողը՝ փոխանցելով բարձրախոսը Բի ԲԻ Քինգին:

Չնայած նրան, որ 86-ամյա երաժիշտը Սպիտակ տուն էր ժամանել հաշմանդամի սայլակով, Բի Բի Քինգը տառացիորեն պայթեցրեց երեկոն Let the Good Times Roll երգով:

Բարաք և Միշել Օբամաները կանոնավոր կերպով երաժշտական երեկոներ են կազմակերպում Սպիտակ տանը 2009թ. ի վեր: Նրանց հրավերով նախագահական նստավայրում արդեն ելույթ են ունեցել Սթիվի Ուանդերը և սըր Փոլ Մաքքարթնին: