AM
22 Փետրվար 2012 - 08:20 AMT

Չինաստանը դեռ չի կողմնորոշվել «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը մասնակցելու հարցում

Չինաստանը դեռ չի կողմնորոշվել «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը մասնակցելու հարցում, ասել է Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թունիսը հանդես է եկել «Սիրիայի բարեկամների» առաջին միջազգային խորհրդաժողովի անցկացման նախաձեռնությամբ ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստում: Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդաժողովին:

«Չինական կողմը դեռ ուսումնասիրում է այդ խորհրդաժողովի մեխանիզմն ու դերը»,-ասել է Հուն Լեյը: