Կահիրեի քրեական դատարանը Ահմեդ Ռիֆաատի նախագահությամբ պատրաստվում է չորեքշաբթի օրը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա Ալի և Համալ որդիների, ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ Ադլիի և ոստիկանության վեց բարձրաստիճան սպաների, ովքեր մեղադրվում են խաղաղ ցուցարարների գնդակահարելու մեջ, գործով վերջին դատական նիստին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վերջին դատական նիստը կնվիրվի մեղադրյալի պաշտպանության առարկություններին: Եգիպտական օրենքի համաձայն, մեղադրյալի փաստաբանների առարկություններն ավարտում են դատական գործընթացը:





