AM
22 Փետրվար 2012 - 08:45 AMT

Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը հրաժարական է տվել

Ավստրալիայի ԱԳ նախարար Քեվին Ռադըը, որը վերջերս ուշադրության կենտրոնում հայտնվեց գործընկերների հասցեին անհարիր արտահայտությունների համար, հրաժարական է տվել:

Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, նախարարի հրաժարականի պատճառը աջակցության բացակայությունն է վարչապետ Ջուլիա Հիլլարդի կողմից:

«Ես չեմ կարող շարունակել կատարել ԱԳ նախարարի գործը առանց վարչապետի աջակցության»,-հայտարարել է Ռադդը Վաշինգտոնում կայացած արտահերթ մամլո ասուլիսում:

Իր հետագա քաղաքական ծրագրերի մասին Ռադդը կհայտնի ավելի ուշ, երբ վերադառնա Ավստրալիա: