AM
22 Փետրվար 2012 - 08:59 AMT

Ռուսաստանում միգրանտների 20 ժամանակավոր կենտրոններ կբացվեն

Ռուսաստանում միգրանտների 20 ժամանակավոր կետեր կբացվեն, սակայն դա բավարար չէ, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Ըստ նրա, Ռուսաստանում ներկայումս 9 նման կենտրոն է գործում: «2012թ. ըստ լավատեսական կանխատեսումների, կարող է բացվել ևս 23 կենտրոն, որտեղ հնարավոր կլինի պահել մոտ 2 հազար մարդու»,-ասել է Ռոմոդանովսկին:

«Եթե այդ կենտրոնները չբացվեն, ապա օտարերկրյա քաղաքացիները այլևս ապաստան չեն ունենա 2012թ. հուլիսի 1-ից հետո, քանի որ ՆԳՆ ընդունարանները փակվելու են»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: