Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Յուկիո Ամանոն, հերթական անգամ փորձելով փնովել Իրանի միջուկային ծրագիրը, անարդյունավետ է համարել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության վերջին այցն Իրան: Այդ մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ հիշեցնելով, որ WikiLiks-ի փաստաթղթերում Ամանոն ներկայանում է որպես ԱՄՆ դրածո:
Յուկիո Ամանոն, հիասթափություն հայտնելով դիտորդների խմբի աշխատանքի արդյունքից Թեհրանում, դժգոհություն է հայտնել, որ դիտորդներին արգելել են այցելել Պարչին ռազմական օբյեկտը:
Այլ մանրամասներ չեն բերվում: Անհայտ է մնում, թե արդյոք ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի Իրանի միջուկային օբյեկտների տեսչությունը:





