Հոնդուրասի բանտում հրդեհի պատճառ է դարձել չմարած ծխախոտը: Հրդեհը առնվազն 382 կյանք է խլել, այդ մասին հայտարարել է Հոնդուրասի գլխավոր դատախազը, հայտնում է BBC-ին:
«Կալանավորներից մեկը քնել է ծխախոտը ծխելիս»,-ասել է Լուիս Ալբերտո Ռուբին՝ հավելելով, որ 227 կալանավորների դիահերձումը բացառել է փոխհրաձգության հավանականությունը, քանի որ հրազենային վերքեր չեն հայտնաբերվել: Հրդեհը բռնկվել է փետրվարի 15-ին: Ընդամենը բանտում պահվում էր 850 կալանավոր:





