AM
22 Փետրվար 2012 - 09:52 AMT

Իրավապաշտպաններ. Սիրիայում 2011թ. ի վեր անկարգությունների զոհ է դարձել մոտ 7,6 հազար մարդ

Սիրիայում 2011թ. ի վեր անկարգությունների զոհ է դարձել մոտ 7,6 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, հայտնել է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Այս ցուցանիշն ընդգրկում է շուրջ 5,5 սպանված քաղաքացիական անձանց, գրեթե 1,7 հազար զինծառայողների ու ոստիկանների, ինչպես նաև 400 դասալիքների, որոնք զենքը ձեռքին կռվել են կառավարական զորքերի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: