Ռուսաստանը հուսով է, որ Իրանին ու «վեցնյակին» կհաջողվի համաձայնեցնել բանակցությունների մեկնարկի ժամկետը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«ՌԴ-ն հանդես է գալիս Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունների շուտափույթ վերսկսման օգտին, որն ուղղված կլինի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված քաղաքական ու դիվանագիտական որոշման որոնմանը»,-ասել է Լուկաշևիչը:





