AM
22 Փետրվար 2012 - 10:28 AMT

Սիրիայում երկու օտարերկրացի լրագորղ է սպանվել

Սիրիայի Հոմս քաղաքում երկու օտարերկրացի լրագորղ է սպանվել՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի քաղաքացիներ, հայտնում է BBC-ին:

Հրետանային արկը ընկել է այն տան վրա, որտեղ գտնվում էին լրագրողները: Երկուսն էլ թեժ կետերում աշխատելու մեծ փորձ ունեին:

Նրանցից մեկը՝ ամերիկուհի Մարի Քոլվինը աշխատում էր բրիտանական Sunday Times-ում, իսկ երկրորդը ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օշլիկն է: