AM
22 Փետրվար 2012 - 10:43 AMT

Սարկոզիի վարկանիշը նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո զգալիորեն բարձրացել է

Վրդովված ֆրանսիական հասարակության հետ կապերը վերականգնելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի փորձերը կարող են պսակվել հաջողությամբ: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է LH2 ընկերությունը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, հունվարի սկզբի համեմատ նախագահի վարկանիշը բարձրացել է 8 կետով՝ մինչև 38 տոկոս: Սարկոզին ետ է մնում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդից, ով կարող է առաջ անցնել գործող նախագահից 12 կետով, եթե քվեարկությունն անցկացվեր այսօր: