Սիրիացիներն անցնում են Թուրքիայի հետ սահմանը՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: Այդպես, չորեքշաբթի 65 սիրիացի է անցել Թուրքիայի տարածք, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Սիրիան արդեն մեկ տարի է, ինչ ապրում է չդադարող հակակառավարական ցույցերի պայմաններում: Ըստ ՄԱԿ տվյալների, զոհերի թիվը երկրում գերազանցել է 5,4 հազարը:





