WikiLeaks կազմակերպությունը պլանավորում է լայնածավալ քարոզչություն սկսել Շվեդիայի դեմ՝ նպատակ ունենալով կանխել Ջուլիան Ասանջի հանձնումն ԱՄՆ-ին:
Ինչպես հաղորդում է Expressen թերթը, առկա է գաղտնի ամերիկյան հաշվետվությունների հրապարակման վտանգ, որտեղ Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտն անվանվում է «1970-ականներից ԱՄՆ իրազեկիչը», եթե Շվեդիային «կասկածեն WikiLeaks և Ասանջի դեմ դավադրության մեջ»:
«Կան գաղտնի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Բիլդտը համագործակցել է ամերիկյան վարչակազմի հետ շվեդական օրենսդրությանը հակասող նպատակներով: Նա ստիպված կլինի հրաժարական տալ»,- հրատարակությանը հայտնել է WikiLeaks-ին մոտ կանգնած աղբյուրը:





