AM
22 Փետրվար 2012 - 12:35 AMT

Աշխարհի 258 քաղաքներում մեկնարկել է «40 օր հանուն կյանքի» ակցիան

Աշխարհի 258 քաղաքներում մեկնարկել է «40 օր հանուն կյանքի» ակցիան՝ նվիրված բեղմնավորման պահից կյանքի պաշտպանությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ակցիայի նախաձեռնողներն են մի շարք միջազգային կաթոլիկ կազմակերպություններ, որոնք նվիրել են դրա մեկնարկը Մեծ պահքի առաջին օրվան:

Ակցիայի մասնակիցները պահք են պահելու և 40 օր աղոթելու են հղի կանանց համար, ովքեր գտնվում են ծանր իրավիճակում և մտադիր են աբորտ անել, որպեսզի նրանք փոխեն իրենց որոշումը: