AM
22 Փետրվար 2012 - 12:52 AMT

Հոսնի Մուբարաքը հրաժարվել է դատարանում վերջին խոսքի իրավունքից

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ում կասկածում են 2011-ի ապստամբության օրերին խաղաղ ցուցարարներին գնդակահարելու և կոռուպցիոն հանցագործությունների մեջ, չորեքշաբթի օրը հրաժարվել է վերջին խոսքով հանդես գալ դատարանում, հաղորդում է եգիպտական հեռուստատեսությունը:

Փետրվարի 22-ին Ոստիկանության ակադեմիայում դատավճիռ կայացնելուց առաջ տեղի է ունենում Հոսնի Մուբարաքի, նրա որդիների, ՆԳՆ նախկին ղեկավարի և 6 բարձրաստիճան սպաների դատական նիստը:

Դատավոր Ահմեդ Ռիֆաատը դիմել է Մուբարաքին. «Յուրաքանչյուր մեղադրյալ իրավունք ունի ասել, ինչ ցանկանում է: Լավ լսեք ինձ, դա իմ 20-ամյա աշխատանքի սկզբունքն է. ինձ համար բոլորը հավասար են դատարանի առաջ: Ունե՞ք արդյոք ինչ-որ նկատողություններ, առարկություններ, մեկնաբանություններ»: Մուբարաքը պատասխանել է. «Ոչ, պարոն դատավոր, ես կսահմանափակվեմ նրանով, ինչ կասի իմ փաստաբանը»: