Եվրամիությունն ակնկալում է ՄԱԳԱՏԷ-ից նրա փորձագետների՝ Իրան կատարած այցի արդյունքների մասին զեկույց, չորեքշաբթի օրը հաղորդել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: «Մենք ՄԱԳԱՏԷ-ից զեկույց են սպասում առաջընթացի կամ նրա բացակայության մասին»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ կոչ անելով Իրանի իշխանություններին ապահովել ՄԱԳԱՏԷ-ի հետ լայնամասշտաբ համագործակցություն:





