Չինաստանի համագործակցության խորացումը Պարսից ծոցի արաբական երկրների ու Թուրքիայի հետ կնպաստի Պեկինի դիրքորոշման փոփոխմանը Սիրիայի հարցում, գտնում է թուրքական Միջազգային հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ալի Բաքիրը: «Պետք չէ ակնկալել, որ Չինաստանն անհապաղ կսկսի սատարել նախագահ Ասադի ռեժիմի տապալմանը, սակայն, առնվազն, երկիրը չի խոչընդոտի դրան»,-ասել է Բաքիրը:
Ինչ վեաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ Բաքիրի, նրա դիրքորոշումը չի փոխվի, քանի որ այդ երկիրը չունի խորը տնտեսական կապեր արաբական երկրների հետ, Ռուսաստանը նաև ինքը նավթ արդյունահանող երկիր է, ինչը նվազեցնում է նրա կախվածությունը արտաքին մատակարարումներից:





